Ճակատներ (Ֆասադներ)

Facades,   Solar Standard ճակատային համակարգեր

 

55 մմ տեսանելի հատվածով, դասական սյունա-ձողակայմային ճակատային համակարգ:

 

Համակարգի առանձնահատկությունները:

  • M1 - համակարգը, պարզ դիզայնի, հեշտ տեղադրման և հուսալի կառուցվածքի համադրություն է:
  • Ունի անհրաժեշտ խցվածքի` կատարյալ ջրահեռացման համակարգ
  • Պրոֆիլների լայն տեսականի` նախատեսված տարբեր չափերի կառուցվածքների ստեղծման համար
  • Ներկառուցված պատուհանները կարող են ունենալ 6մմ-ից մինչև 32մմ լիցք
  • Համակարգն ունի հատուկ 90, 135 /մմ/ձողեր, ինչպես նաև 60:170 շրջադարձի անկյան տակ կառավարվող ձողեր:

 

 

 

Facades, Alumil M2 Solar Linear ճակատային համակարգ

   

Համակարգի տեխնիկական առանձնահատկությունները հիմնված ենM1 համակարգի տեխնիկական առանձնահատկությունների վրա, սակայն համալրված են մի շարք նոր հնարավորություններով.

  • Համակարգը հնարավորություն է տալիս ընդգծել շինության հորիզոնական կամ ուղղահայաց ուրվագծերը: Նման արդյունավետության կարելի է հասնել հատուկ բազմերանգ դեկորատիվ կարգաբերումների շնորհիվ,
  • Միացումների հերմետիկության  կարելի է հասնել հատուկ EPDM ռեզինե խցվածքների և սիլիկոնի շնորհիվ,
  • Ֆասադում ներկառուցված պատուհանները փակ վիճակում չեն տարբերվում ֆասադի համր հատվածներից:

 

 

Facades, M3 Solar Semi Structural ճակատային համակարգ

Կառուցվածքային կասետներով ժամանակակից ճակատային համակարգ:
Կասետների միջև գտնվող տարածությունը 16մմ է: Համակարգն ունի հետևյալ առաձնահատկությունները.

  • Ճակատային համակարգն իրենից ներկայացնում է հոդակապած կառուցվածք, գործնականորեն ենթակա չէ դեֆորմացման` սեյսմիկ բեռնվածքի կամ հողմաբեռնվածքների արդյունքում:
  • Պրոֆիլների լայն տեսականին ապահովում է ցանկացած շինության համակարգի հիանալի մոնտաժում, միևնույն ժամանակ հնարավորություն տալով ստեղծել շառավղային ֆասադներ:
  • Համակարգի ամուր սյուներն ու ձողերը կիրառվում են բարձրահարկ շինությունների նախագծման համար
  • Յուրաքանչյուր լիցք ընգրկում է 15մմ-ց շրջանակ, նպաստելով դրա ամրացմանն ու առավելագույն ապահովությանը
  • Ներկառուցված պատուհանները կազմում են ֆասադի համր հատվածների անալոգը և կարող են բացվել դրսից
  • Համակարգի անջրանցիկությունն ու անօդանցիկությունը ձեռք է բերվում EPDM երեք-կոնտուրային խցվածքի և հատուկ ջրահեռացման համակարգի առկայության  շնորհիվ
  • Կասետների լիցքը` 6-ից մինչև 32մմ:
  • Պոլիամիդե, ապակեթելքով ամրացված ջերմակամուրջն ապահովում է ջերմամեկուսացում,: Ջերմակամուրջի լայնությունը կազմում է 14մմ:

 

 

Facades, M4 Solar Structural ճակատային համակարգ

 

Տվյալ համակարգում օգտագործվում են նույն պրոֆիլներն ինչ M3-ում: Հիմնականը կայանում է նրանում, որ դրսից կառուցվածքային կասետների ալյումինները տեսանելի չեն, ուստի ստեղծում են ապակե պատի էֆֆեկտ: Համակարգն ունի հետևյալ առանձնահատկությունները.

Լիցքն ամրացվում է շրջանակին հատուկ սիլիկոնե կոմպոզիտի (Dow Corning structural silicone)  միջոցով և պահպանվում է շրջանակի ստորին հատվածով:
Համակարգն ունի ջերմաներդիրներով պրոֆիլներ, որոնք բարձրացնում են ջերմային դիմադրողականությունը:

 

 

Facades, Alumil M5 Solar Eсо ճակատային համակարգ

Համակարգի արտաքին տեսքն ու տեխնիկական հնարավորություննրը նման են МЗ Solar Semi Structural կամ МЗ Solar Structural համակարգներին: Համակարգն ունի հետևյալ առանձնահատկությունները.

Համակարգն այնպես է ստեղծված, որ ներքին և արտաքին ապակեպատվածքի հեռավորությունը կազմում է 10սմ, որտեղ տեղի է ունենում օդի շրջանառություն: Այսպիսով ապահովվում է բարձր աստիճանի ջերմամեկուսացում (К-0,4) և ձայնամեկուսացում (54 дБ.), իսկ մաքրման համակարգը հնարավորություն է տալիս տեղադրել ֆոտոէլեմենտներ:
Սա ճակատային ապակեպատվածքի եզակի էկոլոգիական համակարգներից մեկն է` համաշխարհային շուկայում:

 

 

Facades, Alumil M50 Solar Standard Plus ճակատային համակարգ

M50 Solar Standard Plus- М50 համակարգը նախատեսված է շինությունների համար`թեթև, կախովի պատերի պարիսպների արտադրության, ինչպես նաև կախովի լուսաթափանց կառուցվածքների համար` մինչև 10i շրջադարձային անկյունով: Կրող կառուցվածքի կազմում ընդգրկված են ուղղահայաց /սյուներ/ և հորիզոնական /ձողեր/ տարրեր` 50մմ տեսանելի լայնությամբ: Սյուների և ձողերի կցումն իրականցվում է «ձող-ձողի վրա» համակարգով, այսինքն, ձողերի կցվանք` առանց ֆրեզման և սյան մեջ ակոսելու: Նման մոտեցումը թույլ է տալիս կիրառել միանման պրոֆիլներ` սյուներ և ձողեր պատրաստելու համար, որը, թափոնների քանակի կրճատման հաշվին`զգալիորեն տնտեսում է նյութերը: Ջրահեռացման հուսալիությունն իրականցվում է ձողի վրա տեղադրված հատուկ պոլիամիդե կարգաբերման շնորհիվ: Կախված օբյեկտի կառուցվածքից և պարսպող կառուցվածքների վրա բեռնվածքի ազդեցությունից, նախագծողին հնարավորություն է ընձեռվում ընտրություն կատարել անհրաժեշտ կրող տարրերի միջև, ելենելով այս ամենից, M50 շարքում նախատեսված է սյուների լայն ընտրանի Iх -ից 20,8 մինչև 433 4 սմ իներցիայի պահերով, չափազանց մեծ բեռնվածքների ժամանակ բոլոր սյուները կարող են հզորացվել կառուցվածքների համար նախատեսված հատուկ ներկառուցվող սյուներով, պրոֆիլներով: M50 շարքում նախատեսված է
ապակե-պակետի ծալվածքի հատվածում կուտակված խոնավության և հողմահարման հեռացման հնարավորություն:

Համակարգի լուծումները թույլ են տալիս կառուցել կոնդեսատորի հեռացման երկու մակարդակով ֆասադներ: Այս շարքն ունի մոնտաժային սյուների կոմպլեկտ, որոնք մոնտաժում են շինության պարսպապատ կառուցվածքը` նախապես հավաքված տարրերի միջոցով: ֆասադների կառուցվածքում հնարավոր է տեղադրել տարբեր բացման տեսակների պատուհաններ և դռներ: Ֆասադների ներկառուցումն իրականացվում է հատուկ ադապտորի միջոցով: Ձողի վրա տեղադրված հատուկ պոլիամիդե կարգաբերման առկայությունն ու 'HI' մոդելի լրացուցիչ ջերմաներդիրներն ապահովվում են ջերմա և ձայնամեկուսացման բարձր ցուցանիշներ.

 

Շահագործման հատկանիշները`

  • Լիցքի հաստությունը - 4-42մմ
  • Ջերմափոխանցման դիմադրություն
  • Առանց HI մոդելի ջերմաներդիրների օգտագործման
  • HI մոդելի ջերմաներդիրների օգտագործմամբ
  • Ձայնամեկուսացում - 49 dB.
  • Շրջանակների նյութերի խումբ – 1.0

 

 

 

Facades, Alumil M6 Solar Stabdard Alutherm ճակատային համակարգ

M6 Solar Standard Alutherm – Դասական սյունա-ձողային ճակատային համակարգ. 55մմ լայնության արտաքին կտուրներով: Տվյալ համակարգը կարող է օգտագործվել ձմեռային այգիների, զենիթային երդիկների, գմբեթների, ատրիումների և այլ բարդ ճարտարապետական կառուցվածքների նախագծման համար: 24մմ լայնությամբ պոլիամիդե ջերմակամուրջը ապհովում է համակարգի ջերմամեկուսացումն, ըստ Խումբ 2.1 (DIN 4108) դասակարգման: Համակարգի մեծ չափի սյուներն ու ձողերը հնարավորություն են ստեղծում նախագծել մեծ անջատման ճակատներ: Ջերմակամուրջների խցվածքների, ճեղքակալների և լայնիչների համատեղությունը թույլ է տալիս ֆասադներում տեղադրել 24-50մմ լայնությամբ լիցքային տարրեր: M6 համակարգում   մշակվել են հատուկ բացովի պատուհանների տեսակներ:  Դրանք, այսպես կոչված ‘թաքնված’ պատուհաններն են, որոնց փեղկերն ու շրջանակները տեսանելի չեն: Համեմատած այլ նմանատիպ սյունաձողային համակարգերի, ձողի հանգույցը կցվում է սյան հետ` ֆասադի հավաքման պարզ մեխանիզմի միջոցով:

Համակարգն արտոնագրված է գերմանական IFT Rosenheim հաստատության կողմից, այն դասվում է բարձր դասակարգման շարքերում, համաձայն թեսթավորման արդյունքների (հողմաբեռնվածքի, անօդանցիկության, անջրանցիկության, մեխանիկական բեռնվածքի,ջերմամեկուսացման):