Շինարարություն

1998թ.-ից ի վեր «Եվրոստան Ույուտ» ընկերությունը կայուն գործունեություն է ծավալում ժամանակակից շինարարական շուկայում, շարունակ բարձրացնելով շինարարական աշխատանքների և ծառայությունների որակը` բավարարելով հաճախորդների պահանջները: Կատարելագործվում են տեխնիկական հնարավորությունները:Ընկերությունը զբաղվում է արտադրական ձեռնարկությունների կապիտալ շինարարությամբ, ընթացիկ վերանորոգումներով:

Նախքան շինարարական աշխատանքներին անցնելը, հարկավոր է ի կատար ածել հետևյալ աշխատանքները. շենքի նախագծում, ներառյալ ծախսերի հաշվարկ և աշխատանքային կարգ, շինարարության ենթակա տարածքի չափանշում, գրունտի տեսակի, գրունտային ջրերի մակարդակի և սառչման խորության պարզաբանում: Անհրաժեշտության դեպքում` տարածքի չորացում, գրունտի խտացում, անձրևաջրերի և հալոցքաջրերի հեռացում:

Մեր ընկերության անձնակազմը հագեցած է բարձր որակավորոված մասնագետներով. նախագծողներով, նախահաշվորդներով, կառավարիչներով, բանվորներով, շինարարության հարդարման և վերանորոգման բոլոր տեսակի մասնագիտության ծառայողներով, ովքեր սպասարկում են տվյալ գործունեության տեսակը: