Կախովի առաստաղներ


Կախովի առաստաղներԿախովի առաստաղները հետզհետե դառնում են ժամանակակից ինտերիերի անբաժանելի մասը: Կախովի առաստաղներԴրանց կարելի է հանդիպել բոլոր տիպի շինություններում` առևտրային, արտադրական, հասարակական և անհատական նշանակության, նոր և հին շինությունների վերակառուցման ժամանակ:

 Այս համակարգը բաղկացած է թեթև կրող հիմնակմախքից և երեսպատման բաղադրիչներից: Հիմանակմախքը, ունենալով հիմնականում ճաղավանդակի տեսք, ամրացվում է առաստաղին հատուկ կախիչների միջոցով: Այնուհետև, ամրացվում են երեսպատման տարրերը (նույն ձևի և չափի առաստաղային պանելներ, որոնց անվանում են նաև մոդուլներ կամ ռաստրներ):

Մետաղական կախովի առաստաղների առավելություններն են`

  • գործառնության և շահագործման պարզությունը
  • համատեղելիությունը ինժեներա-տեխնիկական սարքավորումների հետ
  • մոնտաժի և դեմոնտաժի դյուրինությունը:

Մետաղական կախովի առաստաղների լրացուցիչ առավելություններն են`

  • ԱՄՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ:Մետաղական կախովի առաստաղները գրեթե հազվադեպ են փոխարինվում, քանզի առանձնանում են դիմադրությամբ` վնասվածքների, դեմոնտաժի և խոնավ միջոցով մաքրման ժամանակ:
  • ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ: Կախովի առաստաղների գունային և ձևային լայն ընտրանին թույլ է տալիս իրականացնել դիզայներական տարբեր նախագծեր:
  • ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ: Ձայնամեկուսացման ներդիրով ծակոտած պանելների պատրաստումը թույլ է տալիս բարելավել տարածքի ձայնային հատկությունները:
  • ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ: Մետաղական առաստաղները արտադրվում են չհրկիզվող նյութերից, որոնք հրդեհի ժամանակ շենքն ապահովում են լրացուցիչ պաշտպանությամբ:
  • ԽՈՆԱՎԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ: Շնորհիվ իրենց եզակի առանձնահատկությունների, մետաղական առաստաղները կարող են օգտագործվել մինչև 100% խոնավություն ունեցող տարածքներում` լողավազաններում, լոգարաններում, խոհանոցներում, նախասրահներում, ամենուր`որտեղ ավանդական շինանյութերը կարճ ժամկետում դառնում են անպիտան:
  • ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Մետաղական առաստաղների լուսաանդրադարձման բարձր գործակիցը բարելավում է տարածքների լուսավորությունը` բնական լույսի ներքո:

Կախովի առաստաղներՁողային կախովի առաստաղները լայն տարածում և կիրառում են գտել արտադրական, տրանսպորտի օբյեկտներում, ինչպես նաև բժշկական ու հանրակրթական հաստատություններում:

Պանելների ավանդական զուգահեռ ուղիղ գծերը` տարածքների տարածական ձևավորմանը հաղորդում են հետաքրքիր հնարավորություններ: Մետաղական ձողային կախովի առաստաղները` Կախովի առաստաղներլուծելով բազմազան ֆունկցիոնալ խնդիրներ, հանդիսանում են նաև որպես ինտերիերի անհատական դիզայնը ձևավորելու հիասքանչ գործիքներ:

Կախովի առաստաղներՁողային պանելներն արտադրվում են մինչև 0,6 մմ հաստության, տարբեր ձևերի դեկորատիվ պատվածքով իրականացված ալյումինե թիթեղից` գործարանական պայմաններում: Պանելների ստանդարտ երկարությունը 3 մ և 4 մ է, հնարավոր է արտադրել պատվերով` մինչև 6 մ և ավել: Հատուկ տարրերի միջոցով, պանելները միանում են երկարությամբ, ստեղծելով հաջորդականության պատրանք: Պանելների լայնությունը տատանվում է 50-ից մինչև 200մմ:

English Version Russian Version


Մեր գործընկերները և առաքիչները

Մեր պարգևները

Ինչպես կապվել մեզ հետ


Գրեք մեզ
(նորույթ)


 


Եվրոստանի մյուս կայքէջերը

Թերմոապակի
Termoapaki

Եվրոստան Տուրիզմ
Eurostan Tourism

Լույս.Քոմ
LuysCom