ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Արևային էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ»-ը համագործակցում է «THE OHM ENERGY» ընկերության հետ՝ սպառողին առաջարկելով տեխնիկական և շինարարական նոր լուծումներ: «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ»-ի և «THE OHM ENERGY»-ի մասնագետների որակավորումը և հարուստ փորձը երաշխավորում են արևային կայանների բարձր որակը, հուսալիությունը և նոր ճարտարապետական լուծումները: Հարկ է նշել, որ այս համակարգերի բոլոր սարքավորումները ներկրվում են բացառապես Եվրոպայից:

«ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» և THE OHM ENERGY ընկերությունների արդյունավետ համագործակցության շրջանակում արդեն իսկ տեղակայվել են մի շարք արևային կայաններ՝ առավելագույնս բավարարելով ամենախստապահանջ հաճախորդների պահանջները: Մեր ընկերության կողմից տեղակայվող արևային վահանակները համաշխարհային առաջատարներ AE-Solar, RECOM և Eurener ընկերությունների արտադրանքներն են, որոնք ունեն տեխնալոգիական բարձր դաս (A դաս): Էլեկտրաէներգիայի առավելագույն արտադրանք ու բարձր որակ ապահովելու նպատակով տեղադրվում են KACO խմբի ինվերտորներ (Գերմանիա), որոնց որակը երաշխավորված է հավաստագրերով և որոնք սերտիֆիկացված են ու համապատասխանում են անվտանգության միջազգային բոլոր նորմերին և շահագործման տեսանկյունից ավելի պրակտիկ են: Այս ինվերտորները կիրառելի են նաև հատուկ ապակենտրոնացված տեղակայումների ֆոտովոլտայիկ համակարգերի համար:

Արևային ֆոտոէլեկտրական համակարգերը համալրված են ավտոմատիկայով, պաշտպանական սարքավորումներով, հողանցման կոնտուրով, ինչպես նաև հեռակառավարման և մոնիտորինգի համակարգերով: Նշված բոլոր համակարգերի տեղակայման աշխատանքների նախագծումը և շինարարական մասն իրականացվում են եվրոպական IEC (International Electrotechnical Commission) և տեղական ստանդարտներին համապատասխան: