ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ինովացիոն լուծումներ, նոր տեխնոլոգիաներ

Ավելի քան 20 տարի է՝ «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» ընկերությունը ծավալում է արտադրական, շինարարական, առևտրային և զբոսաշրջային գործունեություն՝ զբաղեցնելով առաջատար դիրք Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Ընկերությունն առաջինն է Հայաստանում ներդրել եվրոպական շինարարական տեխնոլոգիաներն ու եվրոպական շինարարական մշակույթը: Ընկերության ճարտարապետները և շինարարներն անցել են հատուկ դասընթացներ եվրոպական առաջատար ընկերություններում: Այսօր «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» ընկերությունն ունի ամուր և վստահելի գործարար կապեր աշխարհի խոշորագույն արտադրվող ընկերությունների հետ, այդ թվում՝ Deceuninck, ETEM, Metra և այլն:

Եվրոստանը Հայաստանյան առաջին ընկերություններից է, որն իր գործունեության բարձր որակի համար արժանացել է ISO9001։2008, իսկ 2018թ-ից նաև ISO9001։2015 համապատասխանության սերտիֆիկատի։ Այս ստանդարտը կազմակերպությանն ապահովում է մի շարք սկզբունքներով, որոնք երաշխավորում են բիզնեսի գործունեության կառավարման համար կենտրոնացված, տեղեկացված և գիտականորեն ապացուցված մոտեցում՝ հաճախորդի բավարարվածությունը ձեռք բերելու և ընթացիկ գործողությունների արդյունավետությունը բարելավելու համար։

«ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» ընկերության հաճախորդների և գործընկերների շարքում են հայաստանյան բանկեր, արտասահմանյան երկրների դեսպանություններ և դիվանագիտական ներկայացուցչություններ, միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի խոշոր ընկերություններ, առևտրային կենտրոններ, հյուրանոցներ:

Ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, աշխատանքների կատարման բարձր որակ, պատասխանատվություն և ազնվություն. ահա այն սկզբունքները, որոնք ընկած են մեր ընկերության հաջողությունների հիմքում:

Մեր Հաճախորդները

  • ՀՀ Նախագահի աշխատակազմ
  • ՀՀ Ազգային ժողով
  • ՀՀ Պաշտպանության նախարարություն
  • ՀՀ Առողջապահության նախարարություն
  • ՀՀ Կենտրոնական բանկ
  • Երևանի քաղաքապետարան
  • ԷՍԿԱԴԱ Արմենիա
  • ԶՎԱՐԹՆՈՑ միջազգային օդանավակայան
  • Ստեփանակերտի օդանավակայան
  • Ջերմուկ Գրուպ
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարան
  • Հայաստանում Ֆրանսիական Համալսարան
  • Հայբիզնեսբանկ
  • Ամերիաբանկ
  • Ինեկոբանկ
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ
  • Ռուսաստանի դեսպանատուն Հայաստանում
  • Գազպրոմ Արմենիա
  • Երևան Մոլ
  • Դալմա Գարդեն Մոլ
  • Տաշիր առևտրի Կենտրոն
  • Պյատիգորսկի Արբաթ մոլ, Ռուսաստան
  • Սփյուռքի Ներդրումային Ընկերություն
  • ՊԻԱՑՑԱ ԳՐԱՆԴԵ բիզնես կենտրոն
  • ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ բիզնես կենտրոն
  • «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մոսկովյան մշակութագործարարական կենտրոն Երևանում
  • ՌԵՆԿՈ ԱՐՄԷՍՏԵՅՏ
  • ԴԱՅՄՈՆԴ ՀԱՈՒՍ ՀՈԹԵԼ
  • ԴԻԼԻՋԱՆ առողջարանային համալիր
  • ԱՂՎԵՐԱՆ ՊԱՐԿ ՌԵԶՈՐԹ հյուրանոց
  • ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ բարեգործական հիմնադրամ
  • Արցախի Ազգային Թատրոն
  • ՆԱԻՐԻ բժշկական Կենտրոն
  • ՄԵՏՐՈՊՈԼ հյուրանոց
  • Կիլիկիա գարեջրի գործարան
  • ՔԵՅ-ԷՖ-ՍԻ արագ սննդի ցանց
  • Մ.Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ
  • ՀԱՅՓՈՍՏ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր