ՆՈՐՈՒՅԹ

Կահույք-Տրանսֆորմեր

Կահույք-տրանսֆորմերը խելացի, պրակտիկ հայտնագործություն է, որը թույլ է տալիս խնայել փոքր սենյակների տարածությունը: Առաջարկվող տարբերակներից Դուք կարող եք ընտրել տարբեր լուծումներ՝ համապատասխան Ձեր ճաշակին և ֆինանսական հնարավորություններին:

Արևային Ֆոտոէլեկտրական Համակարգեր

Արևային էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» ընկերությունը համագործակցում է THE OHM ENERGY ընկերության հետ՝ սպառողին առաջարկելով տեխնիկական և շինարարական նոր լուծումներ: «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ»-ի և THE OHM ENERGY ընկերության մասնագետների որակավորումը և հարուստ փորձը երաշխավորում են արևային կայանների բարձր որակը, հուսալիությունը և համապատասխանելիությունը նորագույն ճարտարապետական լուծումներին: Հարկ է նշել, որ այս համակարգերի բոլոր սարքավորումները ներկրվում են բացառապես Եվրոպայից:

Ավտոմատ Դռներ և Պատուհաններ

Մուտքի վերահսկման և կառավարման համակարգերի արդյունավետ աշխատանքի ապահովման տեսանկյունից լավագույն լուծում են համարվում ավտոմատ դռները: Նորագույն լուծումների շնորհիվ ավտոմատ դռները հնարավորություն են տալիս մուտք գործելու տարածք՝ բացելով դուռը մատնահետքով, կոդով, քարտով, հեռակառավարման վահանակով և այլն: Ավտոմատ դռներն ապահովում են նաև առանց կոնտակտի և հարմարավետ մուտք հասարակական վայրեր, ինչպես օրինակ՝ սուպերմարկետ, հիվանդանոց, սրճարան և այլն: Արդյունավետության տեսանկյունից ավտոմատ դռներն անփոխարինելի են այցելուների մեծ հոսք ունեցող տարածքների համար:

Սմարթ Ապակի

ԽԵլացի (Սմարթ) ապակին իրենից ներկայացնում է ապակու շերտերի ու տարբեր քիմիական նյութերի համադրություն և լայն կիրառություն ունի ճարտարապետության և արտադրական ոլորտներում: Խելացի ապակին օգտագործվում է թափանցիկ կոնստրուկցիաներ ստեղծելու համար, ինչպես օրինակ՝ պատուհաններ, դռներ և այլն, որոնք արտաքին պայմանների փոփոխության և ազդեցության արդյունքում փոխում են իրենց օպտիկական հատկությունները (թափանցիկություն, լույսի փոխանցում, ջերմության կլանում և այլն):