Ինովացիոն լուծումներ, նոր տեխնոլոգիաներ
Ավելի քան 20 տարի է՝ «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» ընկերությունը ծավալում է արտադրական, շինարարական, առևտրային և զբոսաշրջային գործունեություն՝ զբաղեցնելով առաջատար դիրք Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտներում: Ընկերությունն առաջինն է Հայաստանում ներդրել եվրոպական շինարարական տեխնոլոգիաներն ու եվրոպական շինարարական մշակույթը: Ընկերության ճարտարապետները և շինարարներն անցել են հատուկ դասընթացներ եվրոպական առաջատար ընկերություններում: Այսօր «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» ընկերությունն ունի ամուր և վստահելի գործարար կապեր աշխարհի խոշորագույն արտադրվող ընկերությունների հետ, այդ թվում՝ Deceuninck, ETEM, Metra և այլն:
Եվրոստանը Հայաստանյան առաջին ընկերություններից է, որն իր գործունեության բարձր որակի համար արժանացել է ISO9001։2008, իսկ 2018թ-ից նաև ISO9001։2015 համապատասխանության սերտիֆիկատի։ Այս ստանդարտը կազմակերպությանն ապահովում է մի շարք սկզբունքներով, որոնք երաշխավորում են բիզնեսի գործունեության կառավարման համար կենտրոնացված, տեղեկացված և գիտականորեն ապացուցված մոտեցում՝ հաճախորդի բավարարվածությունը ձեռք բերելու և ընթացիկ գործողությունների արդյունավետությունը բարելավելու համար։
«ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» ընկերության հաճախորդների և գործընկերների շարքում են հայաստանյան բանկեր, արտասահմանյան երկրների դեսպանություններ և դիվանագիտական ներկայացուցչություններ, միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի խոշոր ընկերություններ, առևտրային կենտրոններ, հյուրանոցներ:
Ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, աշխատանքների կատարման բարձր որակ, պատասխանատվություն և ազնվություն. ահա այն սկզբունքները, որոնք ընկած են մեր ընկերության հաջողությունների հիմքում:


